
SMM specialist
Mariam
Related talents
View allMore talents from this category
Related talents will appear here.
Professional profile
Mariam
SMM specialist
О специалисте
Մասնագիտական գործունեությանս ընթացքում աշխատել եմ տարբեր ոլորտների և տարբեր չափերի բիզնեսների հետ՝ ներգրավվելով սոցիալական մեդիայի աշխատանքի տարբեր փուլերում՝ ռազմավարության մշակումից և կոնտենտի պլանավորումից մինչև նկարահանում, copywriting, Reels-ի պատրաստում, վիզուալների մշակում, թիրախավորում և արդյունքների վերլուծություն։ Վաճառքի ոլորտում շուրջ 4 տարվա փորձս ներառում է ինչպես B2B, այնպես էլ B2C սեգմենտներ, հաճախորդների հետ անմիջական հաղորդակցություն և սառը զանգերի իրականացում։ Այս փորձը ձևավորել է հաճախորդի կարիքը հասկանալու, ճիշտ հաղորդակցվելու և վաճառքի տրամաբանությունը կոնտենտում կիրառելու հմտություն։ Բացի կոնտենտի ստեղծման տեխնիկական և ռազմավարական մասից՝ կարող եմ նաև անմիջականորեն մասնակցել դրա ներկայացմանը՝ նկարահանվել տեսանյութերում, հանդես գալ որպես խոսնակ և ձայնագրել voice-over։ Լրագրության կրթությունս և գրելու փորձս թույլ են տալիս աշխատել ինչպես վաճառող, այնպես էլ տեղեկատվական, պատմողական և ստեղծագործական տեքստերի հետ։ Բաց եմ SMM, content creation, copywriting, marketing և վաճառքի հետ կապված հեռավար, նախագծային և երկարաժամկետ համագործակցությունների համար։
Related talents
View allMore talents from this category
Related talents will appear here.