Աշխատանք փնտրողYerevan, ArmeniaՀեռավարԿես դրույք
Գրաֆիկական դիզայներ (Վիզուալ բրենդինգ և Ինֆոգրաֆիկա)
Գրաֆիկական դիզայն, Վիզուալ բրենդինգ, Լոգոների ստեղծում, Ինֆոգրաֆիկա, Պոլիգրաֆիա,
Պրոֆիլի ամփոփում
Գրաֆիկական դիզայն, Վիզուալ բրենդինգ, Լոգոների ստեղծում, Ինֆոգրաֆիկա, Պոլիգրաֆիա,
Աշխատանք փնտրողի մասին
Օգնում եմ բիզնեսներին և անհատներին աչքի ընկնել շուկայում՝ ստեղծելով յուրահատուկ վիզուալ ինքնություն և գովազդային նյութեր։ Իմ տեխնիկական կրթությունը թույլ է տալիս ստեղծագործական գաղափարները համադրել մաթեմատիկական ճշգրտության հետ, ինչը հատկապես կարևոր է բարդ տպագրական աշխատանքների և կառուցվածքային դիզայնի ժամանակ։
Պոլիգրաֆիա և տպագրության պատրաստում (Prepress)՝ Օրացույցներ, մենյուներ, բուկլետներ և այլ նյութեր՝ հաշվի առնելով տեխնիկական բոլոր պահանջները
Ինֆոգրաֆիկա և մեդիա նյութեր՝ Գրավիչ և վաճառող քարտերի ձևավորում օնլայն հարթակների, կատալոգների և սոցցանցերի համար։
Տեխնիկական գրագիտություն. Ձեր ֆայլերը պատրաստ կլինեն տպագրության կամ վեբում օգտագործման առանց որևէ սխալի։
Պատասխանատվություն. Խստորեն հետևում եմ տրված առաջադրանքին (Brief) և երբեք չեմ ուշացնում վերջնաժամկետները (Deadlines)։
Ճկունություն. Բաց եմ քննարկումների և հետադարձ կապի համար՝ լավագույն արդյունքին հասնելու համար։